211652_close_icon
views-count81770 դիտում article-date 20:56 29-09-2018

Աշոտ Աղաբաբյան. Թարմացրու հիշողությունդ, գործակալ

ԱԺ նախկին պատգամավոր, «Հրազդան» մարզահամալիրի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանն իր ֆեյսբուքյան էջում ուշագրավ գրառում է կատարել: «Խոսքս ուղղում եմ նախկին նախագահի նախկին խորհրդականներից մեկին: Չեմ ցանկանում օգտագործել «անվտանգության հարցերով» տերմինը, որորվհետև դեռ երկար «կվայելենք» նրա խորհրուրդներով կայացած մեր անվտանգությունը: Ես զարմացա գիտությանն անհայտ այդ կենդանու մի քանի րոպեում այդ քանակությամբ խեղումներ թույլ տալու ունակության վրա: Խոսքս քո միջոցով, գործակալ ուղղում եմ հավանական «պապայիդ»: Նախ բուժեմ քո ամնեզիան, կապված ստադիոնի լույսերի տակ քեֆերի առնչությամբ: Եթե թարմացնես հիշողությունդ, դու դրանց մասնակցել ես 2006 թվականից այս կողմ, Պավել Գրաչովին իմ կողմից հյուրընկալելու ժամանակ, դրանից առաջ ստադիոնում նման բան չէր կարող լինել: Իսկ Գրաչովի ծառայությունները մեր հայրենիքի առաջ այնքան շատ են, որ քո վերջին «պապան» ու դու, նույնիսկ սեփական հայրենիքի հանդեպ բախտ պիտի ունենաք համեմատվելու: Իսկ ընկերության մասին խոսելուց լավ է կողմնորոշվես (մի ընկերը մյուսին շատ հետաքրքիր քցեց): Այ, որ պատասխանես ինչ է նշանակում «Մարտի 1-ը դաս չեղա՞վ» և «Կան լուծումներ, բայց իմը չեն», միգուցե ինֆանտիլիզմդ հաղթահարես: Մեկ էլ հիշես, երբ «վերջին ընկերդ» խլում էր այն ընկերոջդ բանկը, ում մոտ ամեն օր հաց ես ուտում, դու ի՞նչ էիր անում: Մեկ էլ հիշեցնեմ «Ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնդ» փակելուց հետո, ո՞նց էիր հայհոյում «ընկերոջդ» և նրա փեսային: Ես հիմա չեմ փորձի քո նմանին պատմել պատերազմի տարիներին իմ գործունեության մասին (որ հետաքրքրվես «Անկախության Բանակի» շտաբի պետն ով է եղել, քեզ կպատասխանեն): Ազերիներին ծառայելու մասով. Նրանք կերազեին «պապայիդ» ու քո նման ազդեցության գործակալ ունենային, (բայց դուք նրանց հացին վայիս եղաք, որովհետև այդ գործն ավելի լավ արեցիք): Իսկ Հանրապետական կուսակցության մասով ինձ խորհուրդներ տալը նման է արջի և քոթոթի հայտնի պատմությանը: ՀՀԿ-ի քաղաքական ավարտի սկիզբը դրվեց քո նմանների հայտնվելուն պես, երբ 2008թ-ից սկսած ՀՀԿ-ի քաղաքական կապիտալը (Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի, Վազգեն Սարգսյանի և նրանց զինակիցների ու ընկերների գործունեությունը) վերածվեց նյութական կապիտալի և ընկերոջդ թեթև ձեռքով բաժանվեց մի քանի հոգու մեջ: Հա, ու շատերն են հիշում թե քանի անգամ ես ոտնկայս իմ կենացը խմել: Չավարտելով միտքս՝ ամփոփեմ. երբ կորոշես որևէ մեկին մենամարտի հրավիրես, խորհրդակցիր պապայիդ հետ, եթե պակաս բան մնա՝ մնացած օրենքները ես կասեմ», եզրափակել է Ա. Աղաբաբյանը

Նմանատիպ նյութեր