211652_close_icon
views-count96981 դիտում article-date 19:07 29-09-2018

Առանձնակի դաժանությամբ սպանություն Երևանում. 32-ամյա տղան մսագործի մեծ դանակով, բազմաթիվ հարվածներով տան ննջասենյակում սպանել է 61-ամյա հորը

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել և քաղաքացին հայտնել է, որ հայրը՝ 61-ամյա Վարուժան Մկրտչյանը երեկվանից գտնվում է մյուս տղայի՝ 32-ամյա Տարոն Մկրտչյանի տանը, սակայն ոչ մի տեղեկություն չունեն նրանցից, հեռախոսազանգերին հայրն ու եղբայրը չեն պատասխանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները պարզում են, որ հայր և որդի Վ. և Տ. Մկրտչյանները վարձակալական հիմունքներով բնակվում են Դավիթաշեն 2-րդ թաղամասի 26 շենքի 50-րդ բնակարանում: Երևան քաղաքի ոստիկանները մեկնելով նշված հասցե, ննջասենյակում հայտնաբերում են գլխի, կրծքավանդակի, ուսերի մասում կտրող-ծակող առարկայից ստացած բազմաթիվ վնասվածքներով Վ. Մկրտչյանի դին: Մինչ դեպքի վայրում կաշխատեին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննիչ Կարապետյանի գլխավորությամբ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները տաք հետքերով Վ. Մկրտչյանին սպանելու կասկածանքով հայտնաբերում են Տ. Մկրտչյանին, ով բերման է ենթարկվում ոստիկանություն, այնուհետև տեղափոխվում է քննչական բաժին և քննիչի որոշմամբ ձերբակալվում: Փաստի առթիվ ՀՀ քր.օրի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանության Երևանի վարչության քրեական հետախույզները հայտնաբերել են նաև հանցագոծության գործիք հանդիսացող մսագործի մեծ դանակը, որը քննիչի որոշմամբ առգրավվել է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր