211652_close_icon
views-count3189 դիտում article-date 23:38 29-09-2018

Փոլ Մաքարթնին երեխաների համար գիրք է գրել

Բրիտանացի լեգենդար երաժիշտ Փոլ Մաքարթնին մանկական գիրք է գրել: Այն կոչվում է «Հեյ, պապիկ» (Hey Grandude): Այն պատմում է պապիկի և նրա չորս թոռնիկների արկածների մասին: Մաքարթնին նշել է, որ իր նպատակն է եղել, որ իր նպատակն է եղել գիրք ստեղծել աշխարհի բոլոր պապիկների համար, որպեսզի «նրանք թոռներին քնելուց առաջ պատմելու բան ունենան»: Երաժշտին գիրք գրելուն ոգեշնչել է նրա թոռը. մի անգամ տղան նրան է դիմել Hey Grandude խոսքերով. նման խոսքերը այնքան են դուր եկել «Բիթլզի» հիմնադրին, որ նա որոշել է գիրք գրել: «Ես երեխաների համար նոր՝ նկարազարդ գիրք եմ գրել: Այն կոչվում է Hey Grandude: Ինչո՞ւ: Ես ութ թոռնիկ ունեմ, ու նրանք բոլորն էլ աննման են», գրել է Մաքարթնին իր թվիթերում: Գիրքը վաճառքում կհայտնվի 2019թ. սեպտեմբերին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր