211652_close_icon
views-count37308 դիտում article-date 16:28 29-09-2018

Վալերիյ Օսիպյանն այցելեց Շիրակի մարզ և մասնակցեց ոստիկանության նորակառույց՝ Կումայրիի բաժնի շենքի բացմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն այցելեց Շիրակի մարզ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում բացվեց ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի նորակառույց վարչական շենքը, որի բացմանը մասնակցեց ՀՀ ոստիկանապետ Վ. Օսիպյանը։ Մասնակցում էին նաև մարզի դատախազը, Գյումրու քաղաքապետը, պաշտոնատար այլ անձինք։ Վ. Օսիպյանը շրջեց նորակառույց շենքում և տեղում ծանոթացավ բոլոր հարմարություններին։ Շենքը կարելի է համարել ամենալավագույն շենքերից մեկը ոստիկանության բալանսում։ Նմանատիպ շենք է նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի շենքը։ Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 102+
102+

Նմանատիպ նյութեր