211652_close_icon
views-count3957 դիտում article-date 16:14 29-09-2018

ԿԸՀ-ն մերժեց ԲՀԿ դիմումն ընդդեմ «Անկախ դիտորդ»-ի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի. Tert.am

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր մերժեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Ռուբեն Մանուկյանի դիմումը՝ ընդդեմ «Անկախ դիտորդ»-ի ներկայացուցիչ Դանիել Իոննիսյանի, որով դիմումատուն պնդում էր, որ Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը նախորդող օրը «Անկախ դիտորդի» կողմից իրականացված մեդիամոնիտորինգի արդյունքները ներկայացնելն ու ԲՀԿ–ի կողմից կաշառք բաժանելու մասին հայտարարությունը հակաքարոզչություն է և Ընտրական օրենսգրքի խախտում, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2018/09/29/cec/2805809]tert.am[/url]-ը։ ԿՀԸ–ն որոշեց, որ «Անկախ դիտորդ» կազմակերպության ու նրա ղեկավարի գործողությունները ոչ թե հակաքարոզչություն են, այլ՝ տեղեկատվության փոխանցում։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, նախ նշեց, որ երեկ հանձնաժողովը քննարկել է հարցը, որտեղ երկու կողմերին էլ հնարավորություն է տրվել ներկայացնելու իրենց փաստարկները, ապա հայտարարեց, որԿԸՀ-ն ամբողջացրել է բոլոր նյութերն ու հանգամանքները, որոնք վերաբերում էին այդ դիմումին և կազմել ԿԸՀ որոշման նախագիծ։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2018/09/29/cec/2805809]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր