211652_close_icon
views-count3673 դիտում article-date 16:09 29-09-2018

Քաղաքագետը կարևորում է լարվածությունը թուլացնելու վերաբերյալ Փաշինյանի և Ալիևի պայմանավորվածությունը

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը կարևորում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև շփման գծում լարվածության նվազեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, սակայն հավելում, որ դրա՝ կյանքի կոչվելու հարցը տեսանելի կլինի ապագայում: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/949089.html]Արմենպրես[/url]»-ը, սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը նշեց, որ սա նոր էլեմենտ է, որի մասին նախկինում կողմերը, կարծես, չէին խոսում: «Դա այն է, որ, շարունակելով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի ոգին, կողմերը փորձելու են նվազեցնել լարվածությունը շփման գծում»,-նշեց նա: Ալեքսանդր Մարկարովն անդրադարձավ նաև ՄԱԿ-ում ու այլ ամբիոններում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած ուղերձներին, որտեղ նշվում է, որ Հայաստանի նոր իշխանությունները արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձերի չեն գնալու: «Հայաստանը շարունակում է հանդես գալ որպես հուսալի և կանխատեսելի գործընկեր տարբեր ճակատներով: Դիրքորոշումների տարբերությունները գուցե ավելի շատ երանգային են, գերակայությունները հիմնականում մնում են նույնը՝ մասամբ պայմանավորված նրանով, որ տարածաշրջանային իրավիճակը պահպանվում է, մարտահրավերները նույնն են»,-նշեց նա: Հայաստանը իր բարեկամական ու ռազմավարական հարաբերությունները շարունակում է նաև Ռուսաստանի հետ: Այս առումով քաղաքագետը կարևորեց այն հանգամանքը, որ պաշտոնական Մոսկվան, կարծես, ստացել է «ո՞վ է պարոն Փաշինյանը» հարցի պատասխանը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/949089.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր