211652_close_icon
views-count3007 դիտում article-date 14:31 29-09-2018

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի 250 միլիոն դոլարի աջակցություն

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած բյուջետային օրինագծով նախատեսվում է Ուկրաինային 250 միլիոն դոլարի աջակցություն տրամադրել: Այս մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը։ Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահը ստորագրել է ԱՄՆ-ի կառավարության ֆինանսավորումը մինչև դեկտեմբերի 7-ը երկարաձգելու բյուջետային օրինագիծը: ԱՄՆ նախագահի կողմից ստորագրված բյուջետային օրինագիծը նախատեսում է ծախսեր պաշտպանության, կրթության, սոցիալական և առողջապահության ոլորտներում:

Նմանատիպ նյութեր