211652_close_icon
views-count3348 դիտում article-date 13:26 29-09-2018

Ինդոնեզիայում երկրաշարժերի ու ցունամիի զոհերի թիվը հասել է 384-ի

Ինդոնեզիայում գրանցված երկրաշարժերի ու դրանց հետևանքով առաջացած ցունամիի զոհերի թիվը հասել է 384-ի: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Տուժածների հստակ թիվը հայտնի չէ, նշվում է միայն, որ կան հարյուրավոր տուժածներ: Ավելի վաղ հաղորդվել էր 48 զոհի մասին: Սեպտեմբերի 28-ին Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում տեղի է ունեցել երկրաշարժերի շարք, որոնցից ամենահզորը եղել է 7,5 մագնիտուդ ուժգնությամբ: Դրանց հետևանքով ցունամի է առաջացել: Համացանցում նաև տեսանյութեր են տարածվել, որոնցում երևում է, թե ինչպես է երկրաշարժերի հետևանքով առաջացած ցունամիի հզոր ալիքը հարվածում քաղաքին:

Նմանատիպ նյութեր