211652_close_icon
views-count2350 դիտում article-date 12:47 29-09-2018

ՀՀ արտգործնախարարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը պատրաստակամություն են հայտնել ակտիվացնել քաղաքական երկխոսությունը

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուեսս Միթչելի հետ: Նախարարը պետքարտուղարի տեղակալին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական ժողովրդավարական զարգացումները, կառավարության ծրագրային առաջնահերթությունները, մասնավորապես, մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ակտիվացնել քաղաքական երկխոսությունը։ Մտքեր են փոխանակել առևտրատնտեսական, Հայաստանի զարգացման օրակարգի, հատկապես՝ վերջինիս շարժիչ ուժ դիտարկվող նորարարական և գիտակրթական ոլորտներում փոխշահավետ համագործակցության հետագա խորացման շուրջ՝ այս առումով կարևորելով Հայաստան - ԱՄՆ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները: Զրուցակիցներն անդրադարձել ենտարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք խնդիրների, մասնավորապես Մերձավոր Արևելքում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների պաշտպանությանը, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարին: Զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ջանքերին:

Նմանատիպ նյութեր