211652_close_icon
views-count11008 դիտում article-date 22:33 28-09-2018

Շախմատի Օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց Ադրբեջանին

Բաթումիում կահացավ շախմատային օլիմպիադայի 5-րդ տուրը, որի կենտրոնական [url=https://shamshyan.com/hy/article/2018/09/28/1106346/]մրցամարտում[/url] Հայաստանի հավաքականն առաջին պարտությունը կրեց՝ զիջելով Ադրբեջանի ընտրանուն՝ 1,5 - 2,5: Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով պարտվեց Շաքրիյար Մամեդյարովին: Երկրորդ խաղատախտակի վրա Գաբրիել Սարգսյանը սևերով զիջեց Թեյմուր Ռադջաբովին: Հրանտ Մելքումյանը երրորդ խաղատախտակի վրա սպիտակներով հաղթեց Արկադի Նայդիչին, իսկ Հայկ Մարտիրոսյանը սևերով ոչ-ոքի խաղաց Ռաուֆ Մամեդովի հետ: :

Նմանատիպ նյութեր