211652_close_icon
views-count8163 դիտում article-date 20:20 28-09-2018

Ադրբեջանը Բելառուսից «Պոլոնեզ» ռեակտիվ կայանքների նոր խմբաքանակ է ստացել. Ամերիկայի Ձայն

Ադրբեջանը Բելառուսից «Պոլոնեզ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ կայանքների նոր խմբաքանակ է ստացել: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարարության հաղորդագրությունը, հայտնում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4591167.html]Ամերիկայի Ձայնը[/url]: Դրանում, սակայն, նշված չէ համակարգերի քանակն ու գործարքի արժեքը: «Պոլոնեզ»-ը ադրբեջանական բանակի ամենաարդիական հրթիռային համակարգերից է: Ըստ ադրբեջանական կողմի՝ դրանք կարող են հարվածներ հասցնել մինչև 300 կիլոմետր հեռավորության վրա և խոցել հակառակորդի թիրախները 80 կմ շառավղով: Բաքվի և Մինսկի միջև գործարքը կնքվել է Ռուսաստանի կողմից Հայաստանին «Իսկանդեր» հրթիռային համակարգի մատակարարումից հետո։ Ավելի վաղ ռուսական «Կոմերսանտ» պարբերականը, հղում անելով Բելառուսի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած իր աղբյուրներին, գրել էր, թե Մինսկը Բաքվին նման տասը համակարգ է վաճառելու:

Նմանատիպ նյութեր