211652_close_icon
views-count7329 դիտում article-date 18:20 28-09-2018

Գևորգ Ղազարյանի սուպերդուբլը «Բենֆիկային». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պորտուգալիայի առաջնության 6-րդ տուրում առաջատարը՝ Լիսաբոնի «Բենֆիկան», արտագնա խաղում 2:2 է խաղացել «Շավիշին»: «Շավիշի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, երկու անգամ հեռահար գերազանց հարվածներով գրավելով անվանի մրցակցի դարպասը: Ընդ որում, երկրորդ գնդակը Ղազարյանը խփել է հանդիպման վերջին վայրկյաններին, ինչի շնորհիվ «Շավիշը» խուսափել է պարտությունից: Այս տուրից հետո «Բենֆիկան» շարունակում է մնալ առաջատար, սակայն նրա սայթաքումից կարող է օգտվել «Պորտուն», որն իր հանդիպումը դեռ չի անցկացրել: «Շավիշը» 7 միավորով 8-րդ հորիզոնականում է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր