211652_close_icon
views-count3730 դիտում article-date 15:03 28-09-2018

«ՄՅՈւ»-ն Մոուրինյոյին աշխատանքից հեռացնելու դեպքում կվճարի 26 մլն եվրո

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը քննարկում է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին պաշտոնանկ անելու հարցը: Սակայն դա բավական թանկ հաճույք կլինի. պորտուգալացուն հեռացնելուն դեպքում ստիպված կլինի 26 մլն եվրո փոխհատուցում վճարել: Մոուրինյոյի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ գործում է մինչև 2020 թվականը, աշխատավարձը կազմում է տարեկան 15 մլն եվրո: Մանկունյանցիներն այս մրցաշրջանում արդեն դուրս են թռել Լիգայի գավաթից, թիմը ԱՊԼ-ում զբաղեցնում է 7-րդ տեղը, բացի այդ, Մոուրինյոն լուրջ խնդիրներ ունի Պոլ Պոգբայի և թիմի մի շարք այլ խաղացողների հետ:

Նմանատիպ նյութեր