211652_close_icon
views-count2055 դիտում article-date 16:06 28-09-2018

Հայաստանի և Ալժիրի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ

Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ալժիրի իր գործընկերոջ՝ Աբդելքադեր Մեսսահելի հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ: ԱԳ նախարարներն ընդգծել են տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդման նպատակով գործնական քայլեր ձեռնարկելու հանձնառությունը՝ այս համատեքստում կարևորելով երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը: ԱԳ նախարարները նաև անդրադարձել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության զարգացման հեռանկարներին: Հայաստանի և Ալժիրի ԱԳ նախարարները քննարկել են Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին և նախատեսվող հարակից միջոցառումներին առնչվող հարցեր:

Նմանատիպ նյութեր