211652_close_icon
views-count6677 դիտում article-date 15:27 28-09-2018

ՀՀ վարչապետը Դուշանբեում կարճ խոսակցություն է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում կարճ զրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, փաստաթղթերի ստորագրման արարողության ավարտին Պուտինը մի քանի խոսք է ասել ՀՀ վարչապետին, իսկ վերջինը՝ գլխով արել։ Ի պատասխան՝ Ռուսաստանի առաջնորդը ևս գլխով է արել։ «Փաշինյանը մտադիր է եղել հեռանալ, սակայն, քայլ անելով, վերադարձել է ՌԴ նախագահի մոտ, երբ վերջինս կրկին ինչ-որ բան է ասել»,- հայտնում է գործակալությունը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը կարճ խոսակցություն էր ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի հետ: Տեսանյութը՝ Azatutyun.am-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր