211652_close_icon
views-count4163 դիտում article-date 14:09 28-09-2018

Դուշանբեում ընթանում է Փաշինյան-Նազարբաև հանդիպումը

Դուշանբեում ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում ընթանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հանդիպումը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հանդիպումը մեկնարկեց ԱՊՀ գագաթնաժողովի ավարտից անմիջապես հետո: Ողջույնի խոսքում ՀՀ վարչապետը և Ղազախստանի նախագահը կարևորեցին երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը: «Մի քանի ղազախական ընկերություններ ցանկություն են հայտնել մուտք գործել հայկական շուկա, ինչը մենք ողջունում ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Իր հերթին, Նուրսուլթան Նազարբաևն ընդգծեց, որ նախորդ տարվա ընթացքում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն աճել է 60 տոկոսով և հավելեց, որ այդ միտումը շարունակելու համար կառավարությունները պետք է այդ ուղղությամբ շարունակեն աշխատանքները: «Ղազախստանը բաց է հայկական ապրանքների և բիզնես համար: Մենք շահագրգռված ենք տնտեսական փոխգործակցության խորացմամբ»,- ասաց Նազարբաևը:

Նմանատիպ նյութեր