211652_close_icon
views-count26410 դիտում article-date 13:42 28-09-2018

Միհրան Հարությունյան. Մխիթարյանը պետք է մեկնի Բաքու

Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ըմբիշ Միհրան Հարությունյանը «sport24.ru»-ի հետ զրույցում ևս անդրադարձել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2018/09/28/Mihran-Harutyunyan/916777]Armsport.am[/url]-ը: Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում, հոկտեմբերի 4-ին Լոնդոնի «Արսենալը» Բաքվում պետք է խաղա «Ղարաբաղի» հետ և մեծ հավանականությամբ, Հենրիխ թիմի հետ Ադրբեջան չի մեկնի, ինչպես ժամանակին Ադրբեջան չմեկնեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ՝ «Գաբալայի» հետ խաղին: «Միանշանակ պետք է Հենրիխը մեկնի, եթե կա նման հնարավորություն: Եթե ընդունում են և պայմաններ չեն դնում, ապա ինչու՞ ոչ: Ես ևս եղել եմ Արցախում, և ի՞նչ: Ոչ մի դժվարություն չեմ ունեցել, պարզապես մեկնել եմ այնտեղ: Ճիշտ է Բաքուն ես այն ժամանակ տեսել եմ միայն ավտոբուսից` օլիմպիական ավան տանող ճանապարհին և հակառակ ուղղությամբ: Մրցումների ընթացքում, իհարկե, ճնշում զգացել եմ: Ահռելի տրիբունաներ, մի քանի հազար մարդ, ովքեր սուլում են, ոտքերով խփում են հատակին: Իհարկե, զգում ես ոչ լավ տրամադրվածություն, բայց հավատացեք` դա ընդհանրապես չի խանգարել: Ես լավ եմ վերաբերվում ադրբեջանիներին: Շփվում և ընկերություն եմ անում շատ ադրբեջանցների հետ, պարկեշտ մարդիկ են: Ցանկացած ազգում կան մարդիկ, ովքեր կարող են մեզ դուր գալ, և նրանք, ովքեր դուր չեն գալիս: Լավ մարդկանց հետ ես փորձում եմ լավ շփվել»,- ասել է Միհրան Հարությունյանը:

Նմանատիպ նյութեր