211652_close_icon
views-count2663 դիտում article-date 23:17 27-09-2018

ՀՀ մի շարք պետական կառույցների ներկայացուցիչներից բաղկացած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է Չինաստան՝ «Խելացի քաղաք» ծրագրի լուծումներին ծանոթանալու նպատակով

Սեպտեմբերի 10-16-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հանգժու քաղաք էր մեկնել ՀՀ մի շարք պետական կառույցների ներկայացուցիչներից բաղկացած պաշտոնական պատվիրակությունը, որի կազմում էր նաև Երևանի քաղաքապետարանի «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Մանուկյանը: Այցելության նպատակն էր ծանոթանալ Dahua Technologies ընկերության կողմից մշակված «Խելացի քաղաք» ժամանակակից լուծումներին: Հայաստանից ժամանած հյուրերը եղել են ընկերության արտադրամասում, ընկերության կողմից ստեղծված համակարգերով գործող քաղաքային կառավարման կենտրոններում, ծանոթացել դրանց աշխատանքի սկզբունքներին և արդյունավետությանը: Չինական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել «Խելացի քաղաք» ծրագրի որոշակի ուղություններով Երևանում պիլոտային ծրագրեր իրականացնելու ուղղությամբ: [b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր