211652_close_icon
views-count3868 դիտում article-date 16:16 27-09-2018

Տեքստիլի արտադրության ոլորտում կիրականացվի ներդրումային ծրագիր

Գործադիրը բավարարել է «Էպսիլոն ինվեսթ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: Ընկերությունը գործում է թեթև արդյունաբերության բնագավառում և ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են տեքստիլի արտադրության մեջ։ Ծրագրի շրջանակներում արդեն իսկ իրականացվել է 70 մլն ՀՀ դրամի ներդրում, նախատեսվում է կատարել ևս 235 մլն ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում կստեղծվի 8 աշխատատեղ՝ 110 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 400 մլն ՀՀ դրամ, որի մի մասը` 150 մլն ՀՀ դրամի արտադրանքը, կիրացվի ՀՀ տարածքում, մյուս մասը` 250 մլն ՀՀ դրամի արտադրանքը, կարտահանվի ՌԴ:

Նմանատիպ նյութեր