211652_close_icon
views-count30009 դիտում article-date 14:25 27-09-2018

Սյունիքի մարզում 70-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին. ռուս ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպետեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 70-ամյա Ժորա Ստեփանյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 CF 663 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 203-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել ճանապարհի ձախ կողմնակում՝ բախվելով քարերին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ՝ ՌԴ քաղաքացիներ, 55-ամյա Ալեքսեյ Պուրտովը և 53-ամյա Գալինա Պուրտովան մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աղիտուի զինվորական հոսպիտալ։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Վահե Աբգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Դավիթ Մանգասարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր