211652_close_icon
views-count9485 դիտում article-date 14:18 27-09-2018

«Երևանը հիասքանչ է». թուրք սահմանախախտ տղան զբոսնել է մայրաքաղաքով. Ermenihaber.am

Հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած և Հայաստանում կալանավորված 16-ամյա Ումութ Ալի Օզմեն ազատ է արձակվել, հայտնում է [url=https://www.ermenihaber.am/am/news/2018/09/27/%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84-%D5%BD%D5%A1%D5%B0%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%AD%D5%BF-%D4%B5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6/137943]ermenihaber.am[/url]-ը։ Նախօրեին թուրք տղան հոր հետ Երևանով զբոսնելիս պատասխանել է «Հյուրիյեթի» թղթակցի հարցերին: Հարցազրույցում Ումութ Ալի Օզմենը պատմել է, որ հետաքրքրությունից դրդված է հատել սահմանը, միշտ հետաքրքրվել է Հայաստանով, այստեղ ապրող մարդկանցով: Թուրքական կայքում հրապարակված տեսանյութում լրագրողը հարցնում է «Ուութ Ալի, սահմանը հատեցիր և հասար Երևանի սրտին: Ի՞նչ կասես, արժե՞ր». ինչին թուրք տղան պատասխանում է. «Այո, արժեր: Հիասքանչ քաղաք է, հրաշք տեղ: Մաքուր քաղաք է, ոչ մի աղբ չես գտնի: Հիանալի քաղաք է»: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.ermenihaber.am/am/news/2018/09/27/%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84-%D5%BD%D5%A1%D5%B0%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%AD%D5%BF-%D4%B5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6/137943]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր