211652_close_icon
views-count3818 դիտում article-date 13:26 27-09-2018

Շախմատի օլիմպիադա. Հայաստանի շախմատիստները տոնեցին երրորդ անընդմեջ հաղթանակը

Բաթումում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայում շարունակում են վստահ մրցելույթներ ունենալ Հայաստանի պատվիրակները: Երրորդ տուրում մեր տղամարդկանց ընտրանին հաղթեց Թուրքիայի (2,5-1:5) իսկ կանանցը` Հունաստանի թիմերին (3,5:1,5): Տղամարդկանց մրցամարտում հայկական թիմին հաղթանակ բերեց Հրանտ Մելքումյանը: Այսօր ` չորրորդ տուրում, ՀՀ տղամարդկանց և կանանց հավաքականները կմրցեն համապատասխանաբար Հունաստանի և Իտալիայի ներկայացուցիչների հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր