211652_close_icon
views-count3947 դիտում article-date 11:51 27-09-2018

Լա Լիգայում «Բարսան» և «Ռեալը» ապտակներ ստացան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում արտառոց արդյունքներ գրանցեցին առաջատարները՝ «Բարսելոնան» և «Ռեալը»: Երկու թիմն էլ մինչ այս տուրն առանց պարտության էին գնում և երկուսն էլ ձեռք-ձեռքի տված, արտագնա խաղերում պարտվեցին: «Բարսելոնան» պարտվեց «Լեգանեսին»՝ 1:2, որը մինչ այս տուրը ընդամենը 1 միավոր էր վաստակել և վերջին տեղում էր: Իսկ ահա «Սևիլյան» սեփական հարկի տակ ջախջախեց «Ռեալին»՝ 3:0, ցուցադրելով վառ, հարձակողական և կոմբինացիոն ֆուտբոլ: Նշենք, որ վերջին անգամ 2015-ի հունվարի 4-ին է եղել, երբ «Բարսելոնան» և «Ռեալը» պարտվել էին նույն օրը: Այն ժամանակ կատալոնացիները դրսում պարտվեցին «Սոսյեդադին» (0:1), իսկ «Ռեալը»՝ «Վալենսիային» (1:2): Չնայած այս պարտություններին, «Ռեալն» ու «Բարսելոնան» 13-ական շարունակում են մնալ առաջատարներ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր