211652_close_icon
views-count2943 դիտում article-date 20:59 26-09-2018

Շուրջ 70 անհատական խորհրդատվություններ՝ ՔՀԿ-ների հանրային քաղաքականությունների մոնիտորինգային և բարելավման ծրագրերի վերաբերյալ

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում սեպտեմբեր ամսվա ընթացքում ՔՀԿ-ների հանրային քաղաքականությունների մոնիտորինգային և բարելավման ծրագրերի վերաբերյալ անհատական խորհրդատվություն է տրամադրվել ծրագրի ՔՀԿ ինկուբատորնորների մասնակիցներին: Նշենք, որ ծրագրի շրջանակում ձևավորվել են քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորների խմբեր, որոնց մասնակցում են Երևանում և մարզերում գործող 70 քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ: Անհատական խորհրդատվությունների տրամադրման նպատակով ծրագրի ներկայացուցիչները շրջել են մարզային մի շարք քաղաքներով, հանդիպումներ ունեցել նաև տվյալ ՔՀԿ-ների գրասենյակներում: Խորհրդատվությունները տրամադրվել են ՔՀԿ ներկայացուցիչներին ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի, ծրագրի մենթորների խմբի համակարգող/արդարադատության ոլորտի մենթոր Մարատ Ատովմյանի, Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի գործադիր տնօրեն Խաչիկ Գևորգյանի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի գործադիր տնօրեն Տիգրան Գասպարյանի կողմից: Այս հանդիպումներին ներկա են եղել նաև ծրագրի ՔՀԿ ինկուբատորների մարզային համակարգողները: Աշխատանքային հանդիպումների ժամանակ խոսվել է ծրագրի շրջանակներում ինկուբատորի ՔՀԿ-ներին մրցութային եղանակով տրվող ենթադրամաշնորհների մասին, ինչպես նաև, թե ինչպես մշակել սեփական կազմակերպությունների հանրային քաղաքականությունների մոնիտորինգային և բերելավման ծրագրերը, ինչպես պատրաստել վերոհիշյալ ծրագրերում ամփոփված մեկ հանրային քաղաքականության վերաբերյալ ենթադրամաշնորհային ծրագրի հակիրճ գործադիր ամփոփում: Առաջիկայում նախատեսվում է հայատարարել ծրագրի կողմից դրամաշնորհների տրամադրման երկրորդ փուլի մրցույթի մասին: Նախատեսվում է տրամադրել մինչև 5,5 միլիոն դրամ արժողությամբ 33 դրամաշնորհներ: Եվ այս անհատական խորհրդատվությունները մեծապես կօգնեն ՔՀԿ իկուբատորների մասնակիցներին մրցույթին դիմելիս ներկայացնել մրցունակ ծրագրեր: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ: Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։ Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունն իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: Մինչև 2016 թ. փետրվար ամիսը ԻՀԱ-ի անվանումն էր Հայասատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա: [b]Աստղիկ Կարապետյան Հանրային կապերի համակարգող[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր