211652_close_icon
views-count26939 դիտում article-date 19:56 26-09-2018

Ով էլ նման նամակ ստանար՝ կնեղվեր. Մխիթարյանի մայրը՝ որդուն դիվանագիտական անձնագրից զրկելու մասին. News.am

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր դիվանագիտական անձնագիրը վերադարձրել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ֆուտբոլիստի մայրը՝ Մարինա Թաշչյանը։ Նրա խոսքով՝ որդին դիվանագիտական անձնագիրը վերադարձնելու վերաբերյալ նամակը ստացել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությունից, ինչից հետո խնդրել է ակումբին՝ անձնագիրն ուղարկել դեսպանություն։ «Պարզ է, որ ցանկացած մարդ, ստանալով նման նամակ՝ կնեղվեր, բայց մենք համարել ենք, որ եթե պետք է հետ ուղարկել անձնագիրը, հետ ենք ուղարկել։ Դա մեզ համար շատ էական չէր, պարզապես դիվանագիտական անձնագիրը Հենրիխին իրավունք էր տալիս տարբեր երկրներ ազատ մուտք ու ելք անել, ինչպես նաև օդանավակայաններում անձնագրային ստուգումների համար հերթ չկանգներ»,–ասաց նա։ Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/473098.html]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր