211652_close_icon
views-count95598 դիտում article-date 18:47 26-09-2018

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ ինչպես է Գեղարքունիքի մարզում տեղի ունեցել խոշոր ավտովթարը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է երեկ՝ սեպտեմբերի 25-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցել խոշոր ավտովթարը, երբ Հրազդան քաղաքի 23-ամյա բնակիչ Արման Աբելյանը Opel-ով բախվել էր երկաթե արգելապատնեշներին: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/09/25/1106120/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ, 23-ամյա Արման Աբելյանը Երևան-Իջևան ավտոճանապարհի 51.5-րդ կ հատվածում իր վարած Opel մակնիշի 17 XG 177 համարանիշի ավտոմեքենայով դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում: Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի բնակիչ, 52-ամյա Հայկ Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Սևանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի օրվա պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր