211652_close_icon
views-count3951 դիտում article-date 18:39 26-09-2018

Էմերին թույլ չի տվել Յոահիմ Լյովին մտնել «Արսենալի» մարզաբազա

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը չի կարողացել խոսել «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի հետ: Երբ Օզիլը հայտարարեց հավաքականից հեռանալու մասին, Լյովը մի քանի անգամ փորձել է նրա հետ կապ հաստատել, սակայն ֆուտբոլիստը հրաժարվել է խոսել: Արդյունքում Լյովը հատուկ ժամանել է Լոնդոն և հավաքականի մենեջեր Օլիվեր Բիրհոֆի հետ փորձել է Կոլնիում գտնվող «Արսենալի» մարզաբազա մտնել, որպեսզի զրուցի Օզիլի հետ, սակայն լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին կարգադրել է Լյովին թույլ չտալ ներս մտնել: Մեծ հավանականությամբ, Էմերին նման որոշում է կայացրել Օզիլի խնդրանքով: Հիշեցնենք, որ Օզիլը ավարտեց կարիերան Գերմանիայի հավաքականում և գերմանական ֆուտբոլի ղեկավարությանը մեղադրեց ռասիզմի մեջ: ԱԱ-2018-ից առաջ Օզիլին խիստ քննադատության էին ենթարկել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ լուսանկարվելու համար:

Նմանատիպ նյութեր