211652_close_icon
views-count4439 դիտում article-date 22:10 26-09-2018

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում ներկայացվել է «Անասնաբուծության զարգացման ընդլայնումը հարավից հյուսիս» ծրագիրը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Շվեյցարական համագործակցության գրասենյակի միջազգային համագործակցության ղեկավար Զառա Ալավերդյանին` գյուղատնտեսության ոլորտում համատեղ ծրագրերի ընթացքը և անասնապահության ոլորտի հետագա զարգացմանն ուղղված նոր ծրագիրը քննարկելու նպատակով: «Անասնաբուծության զարգացման ընդլայնումը հարավից հյուսիս» եռամյա ծրագիրը մեկնարկել է 2017 թվականի դեկտեմբեր ամսին, իրականացվում է Զարգացման և համագործակցության Շվեյցարիայի գործակալության և Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի 88 գյուղական բնակավայրերում: Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանի հյուսիսային մարզերում անասնապահությամբ զբաղվող համայնքների կայուն գյուղատնտեսական աճին, անասնապահությամբ զբաղվող ֆերմերների համար կաթի ու մսի արժեշղթաների զարգացմանը, անասնաբուծական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնմանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Զարգացման և համագործակցության Շվեյցարիայի գործակալության աջակցությամբ Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 100 գյուղական համայնքներում իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրին (2014-2020 թթ.): [b] ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր