211652_close_icon
views-count7936 դիտում article-date 16:51 26-09-2018

Սկանդալ ՄՅՈւ-ում. վիճաբանությունից հետո Մոուրինյոն Պոգբային զրկելէ թիմի փոխավագի իրավունքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մանչեսթեր Յունայթեդում» սկանդալային իրավիճակ է ստեղծվել, որի պատճառը թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի և կիսապաշտպան Պոլ Պոգբայի միջև նոր կոնֆլիկտն է: Ֆրանսիացին մարզչին հայտնել է, որ մտադիր է հեռանալ թիմից: Ավելի վաղ նույնը նա ասել էր «Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահ Էդ Վուդվորդին, որը սակայն, մտադիր չէ բաց թողնել ֆրանսիացուն, որի համար 2016-ին վճարել է 105 մլն եվրո: Մոուրինյոն և նրա մարզչական շտաբը նաև զայրացել են Պոգբայի վարքագծից: Մասնավորապես, ֆուտբոլիստը «Վուլվերհեմփթոնի» հետ խաղից (1:1) առաջ ավտոբուսում բարձրաձայն երաժշտություն է լսել, երբ նույն ժամանակ մնացած ֆուտբոլիստները խաղին էին պատրաստվում: Բացի այդ, «Բերնլիի» հետ խաղից հետո Պոգբան անմիջապես հեռացել է Ֆրանսիայի հավաքական՝ թիմակիցների հետ չվերադառնալով հյուրանոց: «ՄՅՈւ»-ն ավտոբուսով է հեռացել հյուրանոց, իսկ Պոգբայի ետևից «Ռոլս-Ռոյս» է եկել՝ անձնական վարորդով, որը նրան տարել է օդանավակայան: Եվ վերջապես, այսօր թիմի մարզմանը Մոուրինյոյի և Պոգբայի միջև վիճաբանություն է եղել, որը ֆիքսել է Sky Sport-ի օպերատորը: Մարզումից հետո Մոուրինյոն հայտարարել է, որ Պոգբան այլևս թիմի փոխավագ չի լինելու: «Ես եմ մարզիչը, և ես կարող եմ նման որոշումներ կայացնել: Կոնֆլիկտ ընդհանրապես չի եղել: Պարզապես սա որոշում է, որը ես պարտավոր չեմ պարզաբանել», ասել է Մոուրինյոն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր