211652_close_icon
views-count4285 դիտում article-date 16:45 26-09-2018

Հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու հիմքով ՀՀ-ում ձերբակալված 16-ամյա Թուրքիայի քաղաքացին ազատ է արձակվել

Հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալված 16-ամյա Ումութ Ալի Օզմենն ազատ է արձակվել: Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Մենք երեկ էլ ենք հայտարարել, այսօրվա ճեպազրույցին էլ եմ հաստատել, որ հայրը եկել էր իր երեխային տանելու»,- ասաց Տ. Բալայանը: Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ից, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցմանը, հայտնել էին, որ Հայաստանի պետական սահմանի ապօրինի հատման փաստով Թուրքիայի քաղաքացու նկատմամբ հարուցված քրեական գործը Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների կողմից կարճվել է՝ ելնելով մարդասիրական նկատառումներից: «Մեր կողմից վերոհիշյալի վերաբերյալ դիվանագիտական խողովակներով տեղեկացվել է թուրքական կողմին։ Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվի Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա»,- ասված էր ՀՀ ԱԳՆ պատասխանում:

Նմանատիպ նյութեր