211652_close_icon
views-count36973 դիտում article-date 14:49 26-09-2018

Ավտովթար Արմավիրի մարզում. գլխի մասում վնասվածքներ ստացած և ձորակում հայտնված վիրավորին տեղում բուժօգնություն է ցուցաբերել ճանապարհային ոստիկանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Վաղարշապատի վարչական տարածքում բախվել են 76-ամյա Սերժիկ Նիկողոսյանի վարած Москвич մակնիշի 12 ԼՕ 158 համարանիշի և 42-ամյա Դավիթ Հովհաննիսյանի վարած Opel Astra մակնիշի 32 ԼԼ 267 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Москвич-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Москвич-ի վարորդը վթարի հետևանքով գլխի մասում ստացել է վնասվածք, և մինչ կժամանեին բժիշկները, նրան տեղում օգնություն են ցուցաբերել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի տեսուչներ Նարեկ Գրիգորյան ու Եղիշե Եղյանը, ովքեր նույն վաշտի 1-ին դասակի հրամանատար Կարեն Աբելյանի ծառայողական ավտոմեքենայում եղած բժշկական տուփի միջից օգտագործել են անհրաժեշտ դեղորայք և վիրակապ ու մշակել վիրավորի վնասված գլուխը։ Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Գրիգոր Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր