211652_close_icon
views-count2975 դիտում article-date 14:18 26-09-2018

Շուշիում Սեդրիկ Մարտենին նվիրված ցայտաղբյուր է բացվել. պետնախարարն ընդունել է «ԷՍ-ՊԷ-ԷՖ-Ա» կազմակերպության պատվիրակությանը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի նորանշանակ տնօրեն Դոմինիք Պրիվային և «ԷՍ-ՊԷ-ԷՖ-Ա» բարեգործական կազմակերպության պատվիրակությանը՝ Ժակ Մաթոսյանի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ պետական նախարարը նշել է, որ և Արցախի իշխանությունները, և բնակիչները երախտագիտությամբ են հիշում «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի հիմնադիրներ Ժակ և Դանիել Մարտեններին՝ հայտնելով իր ցավակցությունները Ժակ Մարտենի անժամանակ մահվան կապակցությամբ: Նա հաջողություններ է մաղթել հիմնադրամի տնօրենի պաշտոնում առաջին անգամ Արցախ այցելած Դոմինիք Պրիվային՝ հավաստիացնելով, որ Արցախի կառավարությունը մշտապես պատրաստակամ է հետագա համագործակցության համար: Անդրադառնալով Շուշիում այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Սեդրիկ Մարտենի հիշատակին բացվող ցայտաղբյուրին՝ Գ. Մարտիրոսյանը նշել է, որ Արցախի կառավարությունը այս ձևով իր շնորհակալությունն է հայտնում Մարտեն ընտանիքին՝ անցած տարիների ընթացքում Արցախի ավելի քան մեկ տասնյակ գյուղերի խմելու ջրի խնդիրը լուծելու համար: «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի տնօրեն Դոմինիք Պրիվան Արցախի կառավարությանը Մարտեն ընտանիքի անունից շնորհակալություն է հայտնել ցուցաբերած ջերմ վերաբերմունքի

Նմանատիպ նյութեր