211652_close_icon
views-count5402 դիտում article-date 23:12 25-09-2018

Վերջ ինտրիգներին․ Գյումրու ծննդատան նորանշանակ տնօրենը կոլեկտիվի սրտով է. Aravot.am

Գյումրու ծննդատուն ՓԲԸ-ն, որի տնօրենի թափուր պաշտոնի շուրջ մի քանի ամիս է ինտրիգները չէին դադարում, այսօրվանից նոր ղեկավար ունի։ Այսօր տնօրեն է նշանակվել 35-ամյա Էդգար Սուքիասյանը։ Տնօրենի պաշտոնին հավակնել են չորս հոգի, որոնցից, սակայն, երկուսը չեն ներկայացել մրցույթի։ Գյումրու ծննդատան կոլեկտիվն առանձնահատուկ է նրանով, որ համախմբված ոչ բոլորին են թույլատրում զբաղեցնել տնօրենի պաշտոնը․ թավշյա հեղափոխությունը դեռ չսկսված՝ հեղափոխություն սկսվեց ծննդատանը․ Շիրակի այդ ժամանակվա դաշնակցական մարզպետ Արթուր Խաչատրյանի որոշմամբ տնօրեն էր նշանակվել էնդոկրինոլոգ Արմինե Էլբակյանը, սակայն վերջինս, 3 օր պաշտոնավարելով, հրաժարվել էր։ Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2018/09/25/983299/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր