211652_close_icon
views-count2068 դիտում article-date 23:20 25-09-2018

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Հայաստանի և օտարերկրյա քաղաքացիների միջև անցկացվել է ֆուտբոլային հանդիպում

Սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների միջև անցկացվեց ֆուտբոլային հանդիպում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարելիցին: Խաղն ընթացավ հավասար պայքարում, երկու թիմերն էլ աչքի ընկան իրենց բարձր ֆիզիկական պատրաստվածությամբ և ունեին հաղթելու մեծ հավանականություն, սակայն հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 4:4 հաշվով: Հետխաղյա 11 մետրանոց հարվածներով հաղթեց օտարերկրյա դատապարտյալների թիմը: Երկու թիմերի լավագույն խաղացողները քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից արժանացան խրախուսանքների: Ֆուտբոլային հանդիպումները քրեակատարողական հիմնարկներում կրում են շարունակական բնույթ: [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր