211652_close_icon
views-count3189 դիտում article-date 21:52 25-09-2018

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն այսուհետև ավելի բաց և թափանցիկ է աշխատելու երիտասարդական ոլորտի ներկայացուցիչների հետ. Քրիստինե Ասատրյան

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի է ունեցել նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանի հանդիպումը երիտասարդական հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, բուհերի ուսանողական խորհուրդների, նախաձեռնող խմբերի և այլ հետաքրքրված կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում Քրիստինե Ասատրյանը ներկայացրել է նախատեսվող ծրագրերը և ՀՀ կառավարության առաջնահերթությունները՝ երիտասարդական քաղաքականության ոլորտում, ներկաների հետ քննարել է երիտասարդությանն առընչվող հիմնախնդիրներ: «Կարևորելով պետական մարմինների և հասարակական սեկտորի սերտ համագործակցությունը, միաժամանակ անհրաժեշտ եմ համարում հորիզոնական փոխգործակցությունը՝ հասարակական կազմակերպությունների միջև: Վստահեցնում եմ, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն այսուհետև ավելի բաց և թափանցիկ է աշխատելու երիտասարդական ոլորտի ներկայացուցիչների հետ՝ ըստ անհրաժեշտության փոխառնելով և կիրառելով հասարակական կազմակերպությունների կուտակած փորձը»,- ասել է Քրիստինե Ասատրյանը: Նախարարի տեղակալը պատասխանել է միջոցառման մասնակիցներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի։ [b]Աստղիկ Մարտիրոսյան ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի քարտուղար[/b]

Նմանատիպ նյութեր