211652_close_icon
views-count3557 դիտում article-date 16:10 25-09-2018

Արցախի պետնախարարը Երևանում այցելել է առաջատար մի շարք ընկերություններ, մասնակցել «Արցախի զարգացման հեռանկարները» ֆորումին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին Երևանում աշխատանքային այցելություններ է կատարել մի շարք խոշոր ընկերություններ, ապա մասնակցել «Առաջնորդության դպրոցի» կազմակերպած «Արցախի զարգացման հեռանկարները» թեմայով ֆորումին։ Պետական նախարարի առաջին այցելությունը եղել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատարներից ֆոտոխմբագրման աշխարհի ամենամեծ հավելվածներից մեկի՝ «Պիկսարտի» գրասենյակ, որտեղ ընկերության պատասխանատուների ուղեկցությամբ ծանոթացել է մեքենայական ուսուցման, դիզայնի և մասնագիտացված այլ ուղղություններում իրականացվող աշխատանքներին։ Գ. Մարտիրոսյանը նշել է, որ Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն այլընտրանք չունի և շատ ուրախ կլինի, եթե այդ հարցում ակտիվ ներգրավվածություն ունենան ՀՀ-ում գործող ոլորտային ընկերությունները։ Նա նշել է, որ Արցախի կառավարությունը պատրաստ է այդ հարցում ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն՝ ընդգծելով, որ առաջիկայում նախատեսում են օրենսդրական արտոնությունների սահմանման առաջարկներ ներկայացնել ՏՏ ընկերությունների գործունեության համար։ Այցի ավարտին պետնախարարը գրառում է կատարել ընկերության պատվավոր հյուրերի պատին։ Պետնախարարի գլխավորած պատվիրակության հաջորդ կանգառը եղել է «Ջրվեժի ինժեներական քաղաքում», որտեղ հանդիպում է եղել «Ձեռնարկությունների
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր