211652_close_icon
views-count3357 դիտում article-date 13:01 25-09-2018

Զիդանը Մբապեին խորհուրդ է տվել տեղափոխվել «Ռեալ»

«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին խորհուրդ է տվել կարիերան շարունակել մադրիդյան ակումբում: Նախօրեին երկու ֆրանսիացիները մասնակցել էին Լոնդոնում ՖԻՖԱ-ի պարգևատրման հանդիսավոր արարողությանը, և ականատեսների վկայությամբ, Զիդանը Մբապեին ասել է. «Կիլիան, դու պետք է խաղաս «Ռեալում»»: Մադրիդցիները ցանկանում էին ձեռք բերել 19-ամյա հարձակվողին մինչև նրա ՊՍԺ տեղափոխվելը, երբ նա խաղում էր «Մոնակոյում»:

Նմանատիպ նյութեր