211652_close_icon
views-count9386 դիտում article-date 12:37 25-09-2018

Մեսին առաջին անգամ քվեարկել է Ռոնալդուի օգտին. Մխիթարյանը քվեարկել է նույնկերպ

ՖԻՖԱ-ն ներկայացրել է տարվա լավագույն խաղացողի ընտրության ընթացքում քվեարկության մանրամասները: Մրցանակը [url=https://shamshyan.com/hy/article/2018/09/25/1106038/]ստացել է[/url] «Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը: Քվեարկությանը մասնակցել էին ազգային հավաքականի ավագներն ու գլխավոր մարզիչները: Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը Մոդրիչից հետո երկրորդն էր, քվեարկելիս առաջին տեղում դրել է Ռաֆայել Վարանին, երկրորդը՝ Լուկա Մոդրիչին, երրորդը՝ Անտուան Գրիզմանը, և այդպիսով իր ցուցակում չըդգրկելով Լիոնել Մեսիին: Մեսին առաջինը նշել է Մոդրիչին, երկրորդը՝ Կիլիան Մբապեին, երրորդը՝ Ռոնալդուին: Լիոնելը առաջին անգամ է քվեարկել Ռոնալդուի օգտին և նրան ընգրկել իր եռյակում: Ուշագրավ է, որ նույն հերթականությամբ նույն խաղացողների օգտին է քվեարկել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյան՝ Մոդրիչ, Մբապե, Ռոնալդու: Մոդրիչի եռյակը հետևյալն է. Վարան, Ռոնալդու, Գրիզման: Քվեարկության մանրամասները՝ [url=https://img.fifa.com/image/upload/ag30shazs0wdowcyettg.pdf]այստեղ.[/url]

Նմանատիպ նյութեր