211652_close_icon
views-count31618 դիտում article-date 09:55 25-09-2018

Ինչո՞ւ կալանքի տակ մնաց միայն Մանվել Գրիգորյանը. աղմկահարույց ձերբակալությունների հետքերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանությունները ձեռնամուխ եղան կոռուպցիոն տարբեր պատմությունների բացահայտման. հիշում եք՝ եղան աղմկահարույց ձերբակալություններ ու կալանավորումներ` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյան, Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյան, «Երևան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյան և այսպես շարունակ: Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանին ու նրա զավակներին մեղադրանք առաջադրվեց, նաև մյուս եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի որդին կալանավորվեց, մյուսը հետախուզման մեջ է: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այսքանից հետո կալանքի տակ շարունակում է մնալ միայն գեներալ Մանվել Գրիգորյանը, իսկ ահա մյուս կալանավորվածները կամ ձերբակալվածներն ազատ են արձակվել, փոխվել է նրանց խափանման միջոցը: Ու հետաքրքիրն այն է, որ երեք-չորս ամիս անց դեռևս որևէ քրեական գործի նախաքննություն չի ավարտվել, այն դատարան չի ուղարկվել: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր