211652_close_icon
views-count2890 դիտում article-date 09:17 25-09-2018

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Սեպտեմբերի 24-25-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի մոտ այրվել է 2000 քմ խոտածածկույթ, Արագյուղ գյուղի սկզբնամասի ձախակողմյան հատվածում՝ մոտ 10 հա, Եղվարդ-Զորավան ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում՝ մոտ 1500 քմ, Տավուշի մարզի Իջևան քաղաքի Կրիվոյ կոչվող հանդամասում՝ 2000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի «Մուղնու գյոլ» կոչվող տարածքի մոտակայքում՝ 3000 քմ, Արմավիրի մարզի Փարաքար գյուղում գտնվող «Եռանկյունի» ռեստորանի մոտակայքում՝ 1 հա խոտածածկ տարածք, Վայոց ձորի մարզի Ուրցաձոր համայնքի «Կարաթորթաղ» կոչվող սարում՝ մոտ 60 հա, Վայք քաղաքի «Կայալու» կոչվող տարածքում՝ մոտ 3 հա խոտածածկույթ և մոտ 20 դեկորատիվ ծառ, Մարտիրոս–Սերս ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում՝ մոտ 2 հա: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր