211652_close_icon
views-count54493 դիտում article-date 20:12 24-09-2018

Դատարանը կալանավորել է Լոռու մարզում՝ «Պանտերա» գիշերային ակումբում, 26 –ամյա քաղաքացուն սպանած և մի քանի հոգու դանակահարած 27–ամյա կասկածյալին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Արթուր Ավետիսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ սեպտեմբերի 20-ին Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին գործող «Պանտերա» գիշերային ակումբում վիճաբանություն-ծեծկռտուքի արդյունքում տեղի ունեցած սպանության և մի քանի քաղաքացու մարմնական վնասվածքներ պատճառելու փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ, Լոռու մարզի քննչական վարչության և նույն վարչության Սպիտակի քննչական բաժնի քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Ա. Ավետիսյանի, Սպիտակի քննչական բաժնի պետ Փանոսյանի գլխավորությամբ, նշված սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Սպիտակի բաժին էին բերման ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչ, 27-ամյա Գաբրիել Պողոսյանին: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված գիշերային ակումբում Գ. Պողոսյանը դանակով հարվածել է Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի բնակիչ, 30-ամյա Դավիթ Բոջուկյանին, ով ստացել է «կրծքավանդակի և որովայնի ձախ կեսի ծակած-կտրած չթափանցող վերքեր» վնասվածքներ, Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղի բնակիչ, 27-ամյա Գևորգ Զուլալյանին, ով ստացել է «ձախ ուսի ծակած-կտրած վերք» վնասվածք, Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի բնակիչ, 24-ամյա Հմայակ Եգորյանին, ով հիվանդանոց է տեղափոխվել «աջ ձեռքի և կրծքավանդակի աջ վերին հատվածում» ստացած վնասվածքներով, իսկ «Պանտերա» գիշերային ակումբում սպանվել էր Վանաձոր քաղաքի Զորյան փողոցի բնակիչ, 26-ամյա Էդմոն Սանթրոսյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված քրեական գործով ստեղծված քննչական խմբի ղեկավար նշանակված Սպիտակի քննչական բաժնի պետի տեղակալ Գևորգ Մինասյանը շաբաթ օրը ՝ սեպտեմբերի 22-ին, միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի կասկածյալ Գ. Պողոսյանի նկատմամբ: Դատավոր Սուրիկ Բաղդասարյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և Գ. Պողոսյանը դատարանից տեղափոխվել է Վանաձոր քրեակատարողական հիմնարկ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/09/20/1105694/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 20-ին սպանություն էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին գործող «Պանտերա» գիշերային ակումբում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով 1 հոգի սպանվել է։ Դեպքի վայր էր ժամանել Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ, Արդարադատության գնդապետ Արթուր Ավետիսյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված գիշերային ակումբում հայտնաբերել էին սուր կտրող-ծակող առարկայի հարվածից սպանված Վանաձորի բնակիչ 26-ամյա Էդմոն Սանթրոսյանի դին։ Վերջինին սպանելու կասկածանքով ոստիկաններն ու քննիչները, իրացնելով ստացված օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, Լոռու մարզի ոստիկանություն էին բերման ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչ 27-ամյա Գաբրիել Պողոսյանին։ Փաստի առթիվ քննչական վարչության պետ Ա․ Ավետիսյանի որոշմամբ՝ ստեղծվել էր քննչական խումբ․ որտեղ էլ հարուցվել էր քրեական գործ ՀՀ Քր․Օրի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Նարեկ Լալայանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր