211652_close_icon
views-count10763 դիտում article-date 15:50 24-09-2018

Պատրաստ եմ ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան ծառայել ձեզ, որ մեր Երևանը միասին դարձնենք մեր երազանքների քաղաքը. Հ. Մարության

Շնորհակալ եմ վստահության համար: Պատրաստ եմ ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան ծառայել ձեզ, որպեսզի մեր Երևանը միասին դարձնենք մեր երազանքների քաղաքը: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է Երևանի ավագանու ընտրություններում նախնական տվյալներով հաղթած «Իմ քայլը» դաշինքի՝ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը: «Սիրելի՛ հայրենակիցներ ջան, սիրելի՛ երևանցիներ ջան, հարազատնե՛ր ջան, այս հաղթանակը մեր թիմի հաղթանակը չէ: Սա միայն ու միայն մեր ժողովրդի հաղթանակն է, որն ապացուցեց ամբողջ աշխարհին, որ միասնական և վճռական է ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարհին: Հպարտ եմ, որ ձեզանից մեկն եմ, երջանիկ եմ, որ ձեր մի մասնիկն եմ»,- գրել է Հայկ Մարությանը: [url=https://shamshyan.com/hy/article/2018/09/24/1105978/]Հիշեցնենք[/url], որ Երևանի ավագանու ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ. «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք – 294 109 ձայն կամ 81.05% «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 25 219 ձայն կամ 6.95% «Լույս» կուսակցությունների դաշինք – 18 112 ձայն կամ 4.99% «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն – 5 882 ձայն կամ 1.62% «Երկիր Ծիրանի» կուսակցություն –5 059 ձայն կամ 1.39% «Օրինաց երկիր» կուսակցություն – 3948 ձայն կամ 1.09% «Երևանցիներ» կուսակցությունների դաշինք – 2 985 ձայն կամ 0.82% «Ժառանգություն» կուսակցություն – 2709 ձայն կամ 0.75% «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինք - 2 502 ձայն կամ 0.69% «Ժողովրդավարական ուղի» կուսակցություն –799 ձայն կամ 0.22 «Ռեֆորմիստներ» կուսակցություն – 792 ձայն կամ 0.22% Հայք (Հայկազուններ) կուսակցություն – 692 ձայն կամ 0.19%

Նմանատիպ նյութեր