211652_close_icon
views-count2065 դիտում article-date 15:47 24-09-2018

Մհեր Շահգելդյանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին ընտրություններում հաղթելու կապակցությամբ

ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանի Ֆեսյբուքի էջում շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին Երևանի ավագանու ընտրություններում հաղթելու կապակցությամբ։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ «Իմ քայլը» դաշինքին Երևանի ավագանու ընտրություններում արձանագրած շոշափելի հաղթանակի կապակցությամբ: Հույս եմ հայտնում, որ Հայկ Մարությանը կյանքի կկոչի հռչակած նախընտրական ծրագրերը և կարդարացնի երևանցիների վստահությունը»,- գրել է Մհեր Շահգելդյանը:

Նմանատիպ նյութեր