211652_close_icon
views-count49173 դիտում article-date 15:15 24-09-2018

Քաղաքացին դիմել է Ոստիկանություն և հայտնել՝ ՎՏԲ բանկն իր նկատմամբ խոշոր չափի խարդախություն է կատարել

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Շիրակի մարզի բնակիչ 27-ամյա Ռիմա Սահակյանի դիմումի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը դիմել է Ոստիկանություն և հայտնել, որ այս տարվա օգոստոսին «Գոլդ կրեդիտ» վարկային կազմակերպության աշխատակիցները «ՎՏԲ-Հայաստան» բանկի «Շահումյան» մասնաճյուղում իր անունով, նշված կազմակերպությանը պատկանող 1 միլիոն 700 հազար դրամին համարժեք ոսկու գրավադրմամբ, ձևակերպել են 2 միլիոն 300 հազար դրամի վարկ։ Դիմումատուն հայտնել է, որ այդ գումարից իրեն տվել են 230 հազար դրամ, մնացած գումարին խարդախությամբ տիրացել են։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր