211652_close_icon
views-count1844 դիտում article-date 14:58 24-09-2018

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Սեպտեմբերի 23-ին, ժամը 15.30-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Հ. Էմինի փողոցում վրաերթի է ենթարկել 82-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 22-ին, ժամը 18.00-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. 20-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 23-ին, ժամը 01.30-ին, Երեւանի Ռուբինյանց փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 21-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 23-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Երեւանյան եւ Ա.Մանուկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի վարորդը եւ մյուսի երեք ուղեւորները տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 23-ին, ժամը 23.50-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Բաղրամյան գյուղի սկզբնամասում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառին. 31-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 23-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Արմավիր ճանապարհի 27-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց ու բախվել ճամփեզրի ցանկապատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 23-ին, ժամը 18.50-ի սահմաններում, «Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Աշտարակ ճանապարհի 7-րդ կմ-ին կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 23-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Շիրակի մարզի Ախուրյան գյուղում՝ Ախուրյանի եւ Շիրակի խճուղիների խաչմերուկում, իրար են բախվել «Մերսեդես» եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 25-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր