211652_close_icon
views-count3204 դիտում article-date 14:44 24-09-2018

«Լիվերպուլը» պատմական ռեկորդ սահմանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 6-րդ տուրում «Լիվերպուլը» 3:0 հաշվով հաղթել է «Սաութհեմփթոնին»: Յուրգեն Կլոպի թիմի համար սա այս մրցաշրջանում յոթերորդ հաղթանակն էր. 6 հաղթանակ ԱՊԼ-ում և մեկը՝ Չեմպիոնների լիգայում: Այսպիսով, «Լիվերպուլն» իր 126 տարվա պատմության մեջ առաջին անգամ մրցաշրջանը սկսեց 7 անընդմեջ հաղթանակով: Խաղից հետո «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է. «Յոթ խաղ անընդմեջ հաղթելը հիանալի է, սակայն առջևում մեզ սպասվում են շատ ավելի ծանր մարըագրավերներ: Ընդամենը չորս օր ունենք, որպեսզի պատրաստվենք Լիգայի Գավաթում «Չելսիի» հետ խաղին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր