211652_close_icon
views-count2907 դիտում article-date 14:38 24-09-2018

«Արթիկ» ՔԿՀ-ի աշխատակիցները քաղաքացու հանձնուքում կոշիկի միջից հայտնաբերել են 5 փաթեթ

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ քաղաքացի Ն. Մ.-ի կողմից կալանավորված անձ Վ. Գ.-ի անվամբ բերված հանձնուքում առկա մեկ զույգ կոշիկի միջից հայտնաբերել են 5 փաթեթ՝ 4,7 գրամ շագանակագույն կոշտ զանգված, 0,3 գրամ սև պլաստիլին, յուրահատուկ հոտով երկու փաթեթ՝ յուրաքանչյուրը 3,7 գրամ, և 2,2 գրամ կանաչավուն զանգված: Տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։ Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակի ծառայողը նկատել է կասկածելի մեքենա: Պահպանության ապահովման բաժնի ծառայողների կողմից ստուգման ընթացքում անհայտ անձը, ավտոմեքենայից դուրս գալով, կասկածելի փաթեթ նետելով հսկիչ-հետքային գոտի, դիմել է փախուստի: Ծառայողները նշված վայրում հայտնաբերել են թափանցիկ, կպչուն ժապավենով փաթեթավորված մեկ փաթեթ, որում առկա էին 48,4 գրամ կանաչավուն, բուսական զանգված, 0,9 գրամ դարչնագույն, փոշենման զանգված, մեկ ներարկիչ՝ 1 մլ. դեղնավուն երանգի հեղուկ զանգվածով, 0,4 գրամ սպիտակ, բյուրեղանման կոշտ զանգված, «B 8» գրառմամբ օվալաձև, 4 դեղահաբ՝ 1,8 գրամ ընդհանուր քաշով, և 1,5 գրամ մուգ շագանակագույն կոշտ զանգված: Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության: Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր