211652_close_icon
views-count3220 դիտում article-date 13:55 24-09-2018

«Բարսելոնան» առաջին միավորները կորցրեց Պրիմերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում գործող չեմպիոն «Բարսելոնան» սեփական հարկի տակ անսպասելի կերպով «Ժիրոնային»՝ բավարարվելով ոչ-ոքի արդյունքով: Կատալոնացիները մինչ այս խաղը Պրիմերայում 5 անընդմեջ հաղթանակ էին տարել և հերթական հաղթանակում ոչ ոք չէր կասկածում: Սակայն «Ժիրոնան», որը նույնպես կատալոնական թիմ է, բավական արժանի մրցակից էր և իր համարձակ խաղով կարողացավ նեղը գցել Ունաի Էմերիի թիմին: Մանավանդ, երբ 35-րդ րոպեին արմունկով մրցակցին հարվածելու խաղադաշտից հեռացվեց «Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Կլեման Լանգլեն, կատալոնացիների դրությունը ավելի բարդացավ: Երկրորդ խաղակեսում, երբ «Բարսելոնան» պարտվում էր 1:2 հաշվով, թիմին ոչ-ոքի արդյունք բերեց Ժերար Պիկեի գոլը՝ 2:2: Այս խաղից հետո «Բարսելոնան» 13 միավորով շարունակում է մնալ առաջատար, սակայն՝ նույնքան միավոր ունեցող Մադրիդի «Ռեալի» հետ: [b]Իսպանիայի առաջնություն, 5-րդ տուր [/b] «Բարսելոնա» - «Ժիրոնա»՝ 2:2 Լիոնել Մեսի, 19, Ժերար Պիկե, 63 - Կրիստիան Ստուանի, 45, 51
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր