211652_close_icon
views-count5696 դիտում article-date 12:46 24-09-2018

«Արսենալը» ԱՊԼ-ում չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ և շրջանցեց «Մանչեսթեր Յունայթեդին». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 6-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթել է «Էվերթոնին»: Սա Ունաի Էմերիի թիմի չորրորդ անընդմեջ հաղթանակն էր ԱՊԼ-ում՝ մեկնարկային երկու պարտություններից հետո. «Մանչեսթեր Սիթիից» (0:2) և «Չելսիից» (2:3): Այս հաղթանակից հետո «Արսենալը» բարձրացավ 6-րդ հորիզոնական՝ շրջանցելով «Մանչեսթեր Յունայթեդին» (10 միավոր) և հավասարվելով «Տոտենհեմին» (12 միավոր): Նշենք, որ վնասվածքի պատճառով հանդիպումը բաց թողեց «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր