211652_close_icon
views-count5402 դիտում article-date 13:47 24-09-2018

Հայաստանի հավաքականը կարող է գլխավորել Ջիանի դե Բիազին՝ Ալբանիային Եվրո-2016 հասցրած մարզիչը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը կարող է գլխավորել իտալացի մասնագետ Ջիանի դե Բիազին: Ըստ «Արմենպրեսի» տեղեկությունների՝ ՀՖՖ-ն հիմա բանակցություններ է վարում իտալացի մասնագետի հետ: Սակայն կողմերը դեռևս ընդհանուր հայտարարի չեն եկել ֆինանսական հարցերում: ՀՖՖ-ն քննարկել է նաև Յուրի Ջորկաեֆի` հավաքականի մարզչի պաշտոնը ստանձնելու հարցը, սակայն աշխարհի նախկին չեմպիոնը չունի մարզչական արտոնագիր: Բիազին մարզչական գործունեություն է ծավալում 1991 թվականից: Այդ ընթացքում իտալացի մասնագետը մարզել է «Տորինո»-ն, «Լևանտե»-ն, «Ուդինեզե»-ն, Ալբանիայի ազգային թիմը, որի հետ, ի դեպ, մասնակցել է Եվրո-2016-ին:

Նմանատիպ նյութեր